Լրահոս

21.11.2011 14:05


Թուրքիայի քաղաքացիներով լի ավտոբուսը Սիրիայում կրակահերթի տակ է ընկել. երկու վիրավոր կա

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Թուրքիայի արտգորնախարարությունը հայտարարել է, որ իրենց երկրի  քաղաքացիներով լի ավտոբուսը Սիրիայում կրակահերթի տակ է ընկել։

Թուրքիայի  ԱԳՆ–ն հայտնել է, որ նախնական տվյալների  համաձայն՝ դեպքը  տեղի  է ունեցել Հոմս քաղաքի մոտակայքում։

«Vatan» թուրքական օրաթերթը գրում է, որ  ավտոբուսում հիմնականում ուխտավորներ  են եղել։

Թուրքական հեռուստաալիքներն էլ  հաղորդել են, որ կրակահերթի տակ է ընկել երեք ավտոբուս, ինչի  հետևանքով վիրավորվել է ավտոբուսներից մեկի  վարորդն ու ուղևորներից մեկը։

Կրակահերթը որոտացել է Սիրիայի հյուսիսային սահմանին։

Այս խորագրի վերջին նյութերը