«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վարդան Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է «Զրպարտության մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը և նշել է, թե օրենքի ապաքրեականացումը դրական է։ Սակայն, ըստ բանախոսի, բարոյական վնասի նյութական հատուցումը այնքան բարձր է, որ թեկուզ մեկ անգամ զրպարտության համար դատվելու դեպքում խմբագրությունը կկանգնի սնանկացման եզրին։
–Ինչո՞ւ քրեական օրենսգրքի համաձայն պատժեն լրագրողին և ազատազրկեն ու քաղաքական բանտարկյալ դարձնեն։ Շատ ավելի հեշտ է տուգանել մի քանի միլիոն դրամով, և հարցը կփակվի, լրագրողին ուղարկում են տուն,–նկատել է բանախոսը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ նշել է, թե այդ օրենքի մասին որևէ բացասական կարծիք դեռևս չի լսել։
Հարցին, թե ինչու են հաճախ քաղաքական գործիչներն ընտրում հենց բարոյական վնասի փոխհատուցման ամենաբարձր չափը, Աժ պատգամավորը նշել է, թե ոչ ոք չի կարող մեղադրողի փոխարեն բարոյական վնասի չափը գնահատել, սակայն այլ հարց է, որ դատավորն ինքը պետք է վերջնական գնահատական տա վնասի չափի մասին։
Վ. Հարությունյան. «Լրագրողին ուղարկում են տուն»

7or.am