Լրահոս

21.11.2011 13:27


Կոսովոյի սերբերը կինքնորոշվեն

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը, Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերը պատրաստվում են հանրաքվե անցկացնել և անկախություն հռչակել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Սերբիայի՝ Կոսովոյի և Մետոխիայի հարցերով նախարարության պետական քարտուղար Օլիվեր Իվանովիչը:

Նրա խոսքերով՝ Կոսովոյի սերբական բնակչությանը խիստ դժգոհ է Եվրամիության կողմից իրականցվող ճնշումներից, որի գլխավոր նպատակն է օր առաջ կյանքի կոչել Բելգրադի և Պրիշտինայի պայմանավորվածությանները:

–Նրանք անկախության կհռչակեն և նույնիսկ չեն խնդրի Բելգրադի աջակցությունը այդ հարցում,–հայտարարել է Իվանովիչը:

Հիշեցնենք, որ Կոսովոյում լարված իրավիճակն ավելի էր սրվել այն բանից հետո, երբ պաշտոնական Պրիշտինայի իշխանությունները փորձել էին վերահսկողություն հաստատել Սերբիայի և Կոսովոյի միջև գտնվող 2 սահմանային ուղեկալների վրա:

Այս խորագրի վերջին նյութերը