Իրավապաշտպան. «Հայաստանում թիկնապահով շրջելն ունի ավելի շատ ցուցադրական խնդիր»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսել է «Թիկնազորի մասին» օրինագծի վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ այս ծրագրով փորձել են այս հարցին իրավական կարգավորում տալ։
–Այս նախագծով փորձել ենք ամբողջական կարգավորում տալ պահնորդական գործունեություն իրականացնող անձանց գործունեությունը,–նկատել է պատգամավորը։
Ըստ բանախոսի՝ նախագիծը դրույթներ է պարունակում զենք ունենալու իրավունքի, զենք կիրառելու, պատասխանատվության ենթարկվելու, ինչպես նաև լիցենզավորման իրավունքի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորը նշել է, որ այդ նախագծով ցանկացած մարդու թույլատրվում է ունենալ ընդամենը մեկ մեքենա և երեք թիկնապահ՝ ներառյալ վարորդը։
«Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վարդան Հարությունյանը դրական է գնահատում օրինագծի մշակումը։ Նրա խոսքերով՝ Հայաստանում թիկնապահով շրջելն ավելի շատ ցուցադրական է, քան անհրաժեշտության խնդիր։
–Հայաստանում մարդիկ շրջում են թիկնապահներով ոչ թե նրա համար, որ իրենց վտանգ է սպառնում, այլ նրա համար, որպեսզի ցուցադրեն իրենց կարողությունները,–նկատել է բանախոսը։

7or.am