Լրահոս

01.07.2024 11:09


Խոշոր վթար՝ Գեղարքունիքում․ զինծառայողը «Mercedes»-ով բախվել է «Mercedes Sprinter»-ին․ վիրավnր կա (լուսանկար)

Խոշոր վթար՝ Գեղարքունիքում․ զինծառայողը «Mercedes»-ով բախվել է «Mercedes Sprinter»-ին․ վիրավnր կա (լուսանկար)

Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեաղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

Այս խորագրի վերջին նյութերը