Լրահոս

21.11.2011 13:03


Վ. Հարությունյան. «Արխիվի գաղտնազերծումը խոցելի կդարձնի պետության ազգային անվտանգությունը»

Վ. Հարությունյան. «Արխիվի գաղտնազերծումը խոցելի կդարձնի պետության ազգային անվտանգությունը»

Այսօր հրավիրված ասուլիսում «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ–ի նախագահ Վարդան Հարությունյանն ասել է, թե ինքը վստահ չէ, որ արխիվների գաղտնազերծման նախաձեռնությունը խորհրդարանում հաջողությամբ կպսակվի։

–Այս օրինագիծը խոցելի է դարձնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը,–հայտարարել է բանախոսը՝ հավելելով, որ այդ նախաձեռնությունն ավելի շատ ուղղված է անկախության անցնելու տարիների ժամանակաշրջանին։

Նա նշել է, որ այս քայլն արդեն կատարել են նախկին սոցիալիստական ճամբարի շատ պետություններ, որտեղ այդ գործընթացը բավական անցավ է անցել։ Բանախոսի խոսքերով՝ հանրությանը պետք է հայտնի դառնան պատմության մութ էջերը։ Ազգային անվտանգությունն այժմ օգտվում է այն մարդկանց ծառայություններից, որոնք գործունեությունը պետք է գաղտնազերծվի։

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե «Ժառանգության» առաջարկած օրինագիծը կարող է կապ ունենալ նաև նախընտրական պայքարի հետ։ Հ. Սահակյանը կողմ է այդ գաղափարին, սակայն պետք է որոշակի վերամշակումներ իրականացնել, քանի որ կան թերություններ։

–Այն նախագիծը, որը քննարկման է դրած, չի լուծում դրված խնդիրները, բայց ընդհանուր առմամբ կողմ եմ գաղափարին,–ընդգծել է ԱԺ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը