Հարցազրույց

21.11.2011 12:59


Դավիթ Սահակյանց.

Դավիթ Սահակյանց.

Հարցազրույց «Robert Sahakyants Production» ընկերության նախագահ, ռեժիսոր Դավիթ Սահակյանցի հետ

Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հայ երգիչները կամ ինչպես ընդունված է ասել՝ աստղերը, մասնակցում են կուսակցությունների քարոզարշավներին։

–Նախ և առաջ համարում եմ, որ ցանկացած քաղաքացի պետք է ունենա իր դիրքորոշումը այն հարցերում, որոնք կապված են պետության և պետականության հետ՝ լինի նա քաղաքականության մեջ թե արվեստի, կամ ցանկացած այլ ոլորտում, որ ներկայացնում է երկրի դեմքը։

–Կարծում եք, որ մեր երկրում նախընտրական համերգների մասնակցող բոլոր աստղերը կուսակցական, գաղափարական դիրքորոշո՞ւմ ունեն։

–Իհարկե, կարելի է համարել, որ երգիչները և արվեստի այլ գործիչներ կատարում են պատվերներ՝ զուտ գումարի համար։ Սակայն ուզում եմ հավատալ, որ կան մարդիկ, ովքեր անում են դա գիտակցելով և համակրելով այս կամ այն «պատվիրատուին»։ Նամանավանդ որ դա արվում է, որպեսզի «աստղերի» ետևից գնան նրանց երկրպագուները։ Ու քանի որ մեծամասամբ երգիչները ներկայացնում եմ թեթև ժանրը, ապա նրանց երկրպագուներն էլ, կարծում եմ, չեն ծանրաբեռնում իրենց ուղեղը ընտրություն անելիս (եթե ընդհնարապես աստղերը կամ իրենց ֆանատները գնում են ընտրության)։ Դե, իսկ մեղադրելը հակառակում ամենահեշտ գործն է։

–Նախընտրական հոլովակ պատրաստելու պատվերներ Ձեզ արդեն տվե՞լ են։

–Ինձ դեռ պատվերներ չեն եղել։ Ու ասեմ՝ չեն եղել երբև՛է։ Երբ դուք տեսնում էիք քաղաքական հոլովակներ՝ Ռոբերտ Սահակյանցի կատարմամբ, դրանք եղել են զուտ քաղաքացիական դիրքորոշումներից բխելով կամ արձագանք այս կամ այն իրադարձություններին։

–Իսկ եթե լինեն պատվերներ, կընդունե՞ք դրանք։ Ու ընդհանրապես, օրինակ մուլտի տեսքով հոլովակ ունենալը մատչելի՞ «հաճույք» է, թե՞ այն հասու է միայն ֆինանսական հնարավուրություններ ունեցողներին։

–Եթե լինի պատվեր, որը կհակասի իմ դիրքորոշմանը, ապա միանշանակ ես կհրաժարվեմ՝ չնայելով գումարի չափին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը