Կարծիք

29.06.2024 14:02


Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով

Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով

Առհասարակ, շատ առումներով է սխալ համեմատել մարտի 1-ը ու հունիսի 12-ը։

Մարտի 1-ին ոստիկանների կողմից հրազեն է կիրառվել /օդ են կրակել/, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին զոհեր են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին ավելի վտանգավոր եղանակով են կիրառվել հատուկ միջոց չերյոմուխաները /նաև մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին սխալ և ապօրինի են օգտագործվել լուսաձայնային նռնակները՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելով։

Մարտի 1-ին ցուցարարների մեջ հրազենով զինված անձինք են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին հրկիզումներով, գույք վնասելով ու խանութներ կոտրելով զանգվածային անկարգություններ են եղել, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին մարտական նռնակ է նետվել ոստիկանների շարքի մեջ/ առաջին մահվան պատճառ դառնալով/, հունիսի 12-ին՝ ոչ։

Մարտի 1-ին մոլոտովի կոկտեյլներ են նետվել ոստիկանական շարքերի վրա, հունիսի 12-ին՝ պլաստիկ շշեր։

Մարտի 1-ը սադրողը սև շարֆով էր, հունիսի 12-ի սադրողը՝ սև փողկապով։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը