Լրահոս

21.11.2011 11:47


Դիակ՝ բնակարանում

Նոյեմբերի 19-ին`ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի 90-րդ բնակարանի բնակիչը` Գալինա Դավթյանը, չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ փրկարարները  բացել են բնակարանի դուռը. hյուրասենյակում հայտնաբերվել է 1931 թվականին ծնված  Գ.Դավթյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը