Աշխարհ

28.06.2024 19:52


Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Միլլի Մեջլիսը (խորհրդարան) ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը հրապարակված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծ էր քվեարկության դրել հունիսի 21-ին: Նախագիծն ընդունվել էր:

Այս խորագրի վերջին նյութերը