Նոյեմբերի սկզբին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացավ «Ադրբեջանական կարպետներ. Ւրևանյան խումբ» գրքի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը` հայտարարելով, որ «Ադրբեջանն այսօր ի վիճակի է վերականգնել իր պատմությունը` շնորհիվ իրևանյան և ղարաբաղյան կարպետների, որոնք բացահայտում են հայկական կողմի կեղծիքները»:
Ադրբեջանի իշխող կուսակցության բարձրաստիճան գործիչը իր խոսքերով ևս մեկ անգամ հաստատել է, որ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության ոչ մի կոթող կապ չունի ադրբեջանցիների (ավելի ճիշտ կլինի անվանել ադրբեջանական թյուրքերի) հետ: Ադրբեջանի իշխանական էլիտան, չկարողանալով որևէ կերպ հիմնավորել ադրբեջանական «ազգի» հազարավոր տարիների պատմության «փաստ»-ի մասին պնդումները և վկայակոչել որևէ պատմական իրադարձություն կամ միջազգային հանրաճանաչ հավաստի աղբյուր, որևէ պատմական գործչի կամ նշանավոր անձի անուն, հանրությանը ցուցադրում են պարսկական, հայկական կամ կովկասյան կարպետներ, դրանք անվանելով ադրբեջանական: Անհասկանալի է մնում, թե ինչպես են ադրբեջանցիները ապացուցել այդ կարպետների պատկանելիությունը իրենց «մշակութային արժեքներին»: Անկասկած, ադրբեջանցիներն իրենց վերագրում են պարսկական և կովկասյան (հայկական, վրացական, դաղստանական) կարպետները, որոնք տարբեր ժամանակներում յուրացվել են թյուրքերի կողմից: Դրա մասին խոսում են նաև պատմական փաստերը: Այսպես, 1905 թվականի օգոստոսի 18-ից 22-ը տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ միայն մեկ հայկական ավանից գողացվել էր 1290 գորգ և 688 կարպետ:
Ընդհանուր առմամբ, գորգեր և այլ մշակութային արժեքներ յուրացնելուց բացի ադրբեջանցիները յուրացնում են նույնիսկ…. բանաստեղծներին: Ահա այսպես, մեծն պարսից բանաստեղծ Նիզամի Գյանջևին (Նիզամի) ադրբեջանցիների կողմից ներկայացվում է որպես Ադրբեջանի ազգային բանաստեղծ և հանդիսանում է «ադրբեջանական պոեզիայի խորհրդանիշ»: Սակայն, Նիզամիին և Ադրբեջանին կապում է միմիայն այն փաստը, որ մեծն պարսից բանաստեղծը ծնվել է և ստեղծագործել է ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Գյանջա (Գանձակ) քաղաքում, որը միջնադարում գտնվում էր Պարսկաստանի կազմում: Նիզամին ստեղծագործում էր պարսկերեն լեզվով, ոչ մի կապ չուներ թյուրքական էթնոսի հետ. ինքը Նիզամին նշում է, որ նրա հայրը` Յուսուֆ իբն Զաքին, ազգությամբ պարսիկ էր, իսկ մայրը` Ռաիսան` քրդուհի: Ինչի հիման վրա են ադրբեջանցիները պարսից բանաստեղծին «մեծն ադրբեջանցի» կնքել, հայտնի չէ:
Կասկածից վեր է, որ հարմար առիթի դեպքում ադրբեջանցիները կփորձեն «սեփականաշնորհել» նաև հայ բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովային, քանի որ վերջինս հայերենով և վրացերենով ստեղծագործելուց բացի ստեղծագործում էր նաև թուրքերեն:
Այդ ճակատագրին արդեն արժանացել է հայկական ծագում ունեցող «Սարի Գելին» (Հարսնացուն սարերից) ժողովրդական երգը, որը յուրացվել է թուրքերի և ադրբեջանցիների կողմից: Իրենց հատուկ ձևով, ադրբեջանցիները թրքացրել են երգի բառերը, հայկական բառերը փոխել թուրքական` նման հնչողություն և իմաստով մոտ բառերով, և այդպիսով «ստացել» հերթական ազգային մշակութային արժեքը: Ադրբեջանցիները ոչ միայն բացառում են երգի հայկական ծագումը, այլև նույնիսկ, անպատկառորեն, ամեն քայլափոխին շեշտում, որ հայերը «գողացել են այն ադրբեջանցիներից»: Սակայն, երգի հայկական ծագումնաբանության մասին վկայում են նույնիսկ որոշ թուրք մասնագետներ: Ահա այսպես, ազգությամբ թուրք Գյոքչեն Կարանֆըլի խոսքերով` «Սարի Գելին» երգը առաջացել է հայկական անանուն երգից, որը «ժամանակի ընթացքում դարձել է թուրքական մշակույթի մի մաս»: Երգի հայկական ծագումնաբանության փաստը նաև հաստատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, որը հյուրընկալվելով Թուրքական Kanal D հեռուստատեսության «Şeffaf Oda» (Թափանցիկ սենյակ) հաղորդմանը, համաձայնվել էր հաղորդավարի այն մտքին, որ վերոհիշյալ ստեղծագործությունը հայկական է: Ամեն դեպքում, Ադրբեջանում այդ երգը համարվում է «ազգային արժեք» և, հավանաբար, 2012 թվականի մայիսին Բաքվում կայանալիք Եվրատեսիլի օրերին Նիզամիի ստեղծագործությունները, հայկական դուդուկի և դոլմայի հետ միասին դառնալու է Ադրբեջանի «այցեքարտը»:
Ամեն դեպքում, ինչ էլ չփորձեն անել ադրբեջանցիները, ինչպես էլ չփորձեն մեծարել գոյություն չունեցող ադրբեջանական մշակույթը, ինչքան էլ շինծու կերպով չբղավեն «հայկական կեղծիքների» մասին, միևնույն է, միջազգային հանրության աչքերում նրանք միշտ էլ քոչվոր կմնան: Անկասկած, Ադրբեջանի «մշակութագողային» քաղաքականությունը դատապարտված է անհաջողության, և պաշտոնական Բաքուն ժամանակ է կորցնում` այդպիսով բաց թողնելով սեփական մշակույթի հիմքերը ստեղծելու պատմական հնարավորությունը:
Արարել կամ գողանալ. Բաքվում ընտրել են երկրորդը

Տիգրան Աբրահամյանց