Աշխարհ

27.06.2024 12:29


Հարյուր հազարավոր մարդիկ Թբիլիսիում գիշերը նշել են Վրաստանի թիմի հաղթանակը (տեսանյութ)

Հարյուր հազարավոր մարդիկ Թբիլիսիում գիշերը նշել են Վրաստանի թիմի հաղթանակը (տեսանյութ)

Հարյուր հազարավոր մարդիկ գիշերը Թբիլիսիի փողոցներում տոնել են Վրաստանի հավաքականի 2:0 հաշվով հաղթանակը Պորտուգալիայի նկատմամբ Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, հաղորդում է News.am

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին առաջին անգամ մասնակցող Վրաստանի թիմը Ֆրանսիացի Վիլի Սանյոլի գլխավորությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ և կմրցի իսպանացիների հետ։

Իսկ Թբիլիսիում ու, առանց չափազանցության՝ ամբողջ Վրաստանում ուղղակի ֆուտբոլային կրքերի խելահեղություն է: Գրեթե ամբողջ գիշեր (ֆուտբոլային հանդիպումն ավարտվել էր կեսգիշերին) հարյուր հազարավոր մարդիկ ելել են փողոցներ ու միասին նշել իրենց ազգային թիմի պատմական հաղթանակը:

Հատկանշական է, որ Վրաստանի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում հայտնվեց՝ անցնելով անցումային խաղերի ծանր փորձություններով, վարկանիշային աղյուսակում ունի ամենից ցածր ցուցանիշը (75-րդ տեղ) եզրափակիչ փուլի մասնակիցների շարքում, խմբային փուլում մեկնարկեց ցավալի պարտությամբ: Բայց Վրաստանի հավաքականը պայքարեց ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ:

Համացանցում կան բազմաթիվ տեսանյութեր, որոնք հրաշալի արտացոլում են Թբիլիսին համակած ֆուտբոլային խելահեղ տրամադրությունները:

Այս խորագրի վերջին նյութերը