Լրահոս

21.11.2011 11:38


Ջուս. «Եթե առաջարկ լինի, ապա ես անպայման հաշվի կառնեմ, թե որ կուսակցությունն է»

Ջուս. «Եթե առաջարկ լինի, ապա ես անպայման հաշվի կառնեմ, թե որ կուսակցությունն է»

Ոչ պաշտոնապես, բայց մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ Կուսակցություններն արդեն սկսել  են հիշել մշակույթի գործիչներին, այդ թվում և  երգիչներին՝ իրենց քարոզչությունն իրականացնելու համար։

«7օր»–ը երգչուհի Ջուսից փորձել է պարզել, թե ինչպե՞ս է նա վերաբերվում նախընտրական քարոզչությանը մասնակից լինելուն։

Մեզ հետ զրույցում նա սկզբից նույնիսկ չհասկացավ, թե ինչ է քարոզչությունը։

–Ես որ քաղաքականության մեջ չկամ, անգամ չգիտեմ՝ ինչ է դա, երբ է սկսվում։ Տեղյակ չեմ, բայց ինձ թվում է՝ նորմալ է. ի վերջո՝ մարդիկ փող են աշխատում,–ասել է նա։

Հարցին,  թե իսկ արդյոք կարևոր չէ՞՝ ո՞ր կուսակցությունն է հրավիրում և ի՞նչ գաղափարներ  ունի, Ջուսը պատասխանել է, թե ընդհանուր  առմամբ կարևոր է։

–Ես որ չկամ, չեմ մտնում քաղաքականության մեջ,  ինձ չի հետաքրքրում ու պետք չէ, որովհետև հետո մեկը հաղթի, մյուսը չհաղթի՝ հետո դու վատ  մարդ դուրս կգաս, ու իմ կարծիքով՝ դա սխալ է,–ընդգծել է նա։

Ջուսի  խոսքերով՝ շատ վաղուց՝ մի քանի տարի առաջ, իրեն նման համարգների հրավիրել են, բայց վերջին շրջանում՝ ոչ։

Եթե առաջարկ լինի, ապա ես անպայման հաշվի կառնեմ, թե որ կուսակցությունն է։ Դա կարևոր է, բա ոնց։ Պետք է իմանամ՝ ով է, ինչ է, ինչ  են ուզում, ինչով են զբաղվում և այլն,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը