«Եվրատեսիլում» Ադրբեջանը ներկայացրած երգիչը ձերբակալվել է
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «АПА» գործակալությունը, «Եվրատեսիլ 2008» երգի միջազգային մրցույթում Ադրբեջանը ներկայացնող երգիչ Սամիր Ջավադզադեն ձերբակալվել է: Նա ձերբակալվել է իր ընկերոջը՝ Էլվին Հուսեյնովին դանակահարելու փաստի առնչությամբ: Նրա նկատմամբ խափանման միջոցը ընտրվելու է վաղը:
Միջադեպը գրանցվել է սեպտեմբերի 20–ին, երբ Ջավադզադեն դանակահարել է իր կողքի սենյակում բնակվող լուսանկարիչ Էլվին Հուսեյնովին: Դեպքի առնչությամբ երկու անգամ փորձաքննություն է անցկացվել: Փորձագետների կարծիքով՝ Ջավադզադեն Հուսեյնովին ծանր վնասվածք էր հասցրել:
Փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 126.1 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնել): Քննությունը շարունակվում է:
Սկզբում Ջավադզադեն և Հուսեյնովը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել են, թե նման բան է եղել, սակայն ոստիկանությունում տված իրենց ցուցմունքներում խոստովանել են կատարվածը: Ջավադզադեի մեղքն ապացուցվելու դեպքում նրան 3-8 տարվա ազատազրկում է սպառնում: