Լրահոս

21.11.2011 10:36


Ռ. Թորոսյան. «Կարող ես պարտադիր զինծառայություն չանցած ՀՀԿ-ական դառնալ և զբաղեցնել պետական բարձր պաշտոններ»

Երևանի  նորանշանակ քաղաքապետի  զինծառայություն  չանցնելու մասին  մեր  հայտարարությանն  ի  պատասխան,  օրեր  առաջ  ստացանք  նրա  համապատասխան  գրությունը  /Հ.Գ.-1/, որում  տեղ գտած  անճշտության   հիմքով  մեր  արձագանքին /Հ.Գ.-2/, առ այսօր  պատասխան  չենք ստացել:

Այսինքն, ըստ  ունեցած  տեղեկատվության  կարող ենք  եզրահանգել, որ  պարոն  Տ. Մարգարյանը  ոչ  միայն   պարտադիր  զինվորական  ծառայություն  չի  անցել, այլև՝ համապատասխան  տարկետման  իրավունք չի  ունեցել:

Իսկ դա  նշանակում  է, որ  նա  Երևանի  քաղաքապետի  պաշտոնն  է  զբաղեցնում  ՀՀ  օրենսդրության՝  «Զինապարտության մասին»  ՀՀ  օրենքի  30-րդ  հոդվածի  4-րդ  մասի  պահանջների, կոպիտ  և անպատվաբեր  խախտումով:

Այդ կապակցությամբ, այսօր  դիմել  ենք  Երևանի  Ավագանուն, այդ  թվում, խնդրելով  պարզաբանում տալ  ՀՀ  օրենսդրության  պահանջների  խախտման մասին:

Ի դեպ, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալի  ասպետ  ՀՀԿ-ական  քաղաքապետը  բանակի  ամրապնդմանը  նվիրված  իր  հերթական  պարգևը ստացավ  օրեր  առաջ  անձամբ  Պաշտպանության նախարարից:

Այսինքն, ինչ  է ստացվում, կարող  ես  պարտադիր  զինծառայություն  չանցած ՀՀԿական դառնալ և  զբաղեցնել  պետական բարձր  պաշտոններ, ինչպիսիք  են, օրինակ՝ Ա.Աշոտյանը, Է. Շարմազանովը, Կ. Ավագյանը, Վ. Խաչիկյանը  կամ նրանց  ավագ  ընկերների  մի  հսկայական  բանակը  ՀՀ  Վարչապետի  և  փոխվարչապետի  գլխավորությամբ՝ ավելին, դեռ  մի  բան  էլ պարգևատրվել «Գարեգին Նժդեհ»  կամ  «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

«Մի՞թե բարձրաստիճան  ՀՀԿ-ականների  գերակշռող մեծամասնության կողմից  պարտադիր  զինվորական ծառայություն չանցնելն  իրոք  ամրապնդում  է  մեր բանակը» հարցնում  ենք  ԶՈՒ  Գերագույն Գլխավոր հրամանատար  համարվող-ՀՀԿ  ղեկավարին, որն  անմիջական մասնակից է այս  գործընթացներին:

 

Հ.Գ.-1 - Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեով ստացված ՏԵՍԱԿԵՏ վերտառությամբ գրության առնչությամբ տեղեկացնում ենք.

Տարոն Անդրանիկի Մարգարյանը 1995թ.-ից մինչև 1999թ. սովորել է Երևանի պետական գյուղատնտեսական ակադեմիայում և, որպես ԲՈՒՀ–ի ուսանող, համաձայն ,Զինապարտության մասինե ՀՀ օրենքի 25 հոդվածի, այդ տարիներին օգտվել է տարկետման իրավունքից։

01.09.1999թ. ից մինչև 15.10.2001թ.–ը Տարոն Մարգարյանը սովորել է նույն ակադեմիայի մագիստրատուրայում և նրա տարկետման իրավունքը, որպես մագիստրատուրայի ուսանող, ,Զինապարտության մասինե ՀՀ օրենքի 14/1 հոդվածով երկարաձգվել է մինչև 01.10.2001թ.։

Մագիստրատուրայում սովորելու ընթացքում, տարկետման իրավունքի տարիներին,  24.11.1999թ.–ին ծնվել է Տարոն Մարգարյանի առաջնեկը, իսկ  01.01.2001թ.–ին՝ երկրորդ երեխան։

25.06.2001թ. մինչև 17.04. 2005թ., «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13/1 հոդվածով ձևակերպվել է տարկետում՝ որպես երկու երեխայի հայր։

20.04.2005թ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13/4 հոդվածի համաձայն Տարոն Մարգարյանի զինվորական անձնական գործը փոխանցվել է պահեստազոր։ 20.01.2004թ. –ին ծնվել է Տարոն Մարգարյանի երրորդ, 10.10.2010թ–ին՝ չորրորդ երեխան։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ

Հ.Գ.-2 - Հարգելի  Տարոն  Անդրանիկի,

շնորհակալ եմ պատասխանի  համար, որն  արժե  նաև  հրապարակել, ինչով  կարող եք    նախադեպ  ստեղծել սույն կարևոր  հարցում  ՀՀ  օրենսդրության  պահանջների  կատարման ուղղությամբ:

Այնումենայնիվ, խորհուրդ  եմ  տալիս  պարզաբանել  այն հանգամանքը, որ  Ձեր  կողմից  բերված  իրավական  հիմքը՝ «Զինապարտության  մասին»  ՀՀ  օրենքի  14-րդ հոդվածի  1-ին  մասն  ընդունվել  և  ուժի  մեջ  է մտել  միայն  01.04.2000թ.-ին:

Այսինքն, ստացվում  է, որ  ըստ  Ձեր  իսկ  ներկայացման  և  ՀՀ  օրենսդրության  պահանջների  համաձայն, պարտավոր  էիք  զորակոչվել  մինչև  01.04.2000թ.-ը, ինչը  տեղի  չի  ունեցել:

Իսկ  դա  նշանակում  է, որ  Երևանի  քաղաքապետի  պաշտոնը  զբաղեցնելու  եք  «Զինապարտության մասին»  ՀՀ օրենքի  30-րդ  հոդվածի  4-րդ  մասի  պահանջների  կոպիտ  և  անպատվաբեր  խախտումներով:

Հարգանքով՝

Հայաստանի Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/  նախագահ  Ռ.Թորոսյան

Այս խորագրի վերջին նյութերը