Աշխարհ

25.06.2024 08:00


«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքով

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը զոհվել է շնաձկան հարձակման հետևանքով

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում նկարահանված հոլիվուդյան դերասան Թամայո Փերին մահացել է Հավայան կղզիներում սերֆինգի ժամանակ՝ շնաձկան հարձակման հետևանքով, հայտնել է BBC-ն։

Հոնոլուլուի փրկարարները մամուլի ասուլիսում հաստատել են, որ 49-ամյա դերասանը մահացել է կիրակի կեսօրին: Տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում Մալաեկահանա լողափ շտապ օգնության ծառայություններ են կանչվել:

Դերասանին, որն ինքն էլ փրկարար է եղել, ափ են հանել հիդրոցիկլետով, սակայն բուժաշխատողներն այլևս չեն կարողացել նրան փրկել։

Փերին նկարահանվել է «Կարիբյան ծովի ծովահենները. օտար մակընթացությունների վրա» ֆիլմում, որը ֆրանշիզայի չորրորդ ֆիլմն է: Նա նաև նկարահանվել է «Կորուսյալները», «Հավայի 5-0» և «Կապույտ ալիք» հեռուստասերիալներում։

Հոնոլուլուի լողափի անվտանգության պետի պաշտոնակատար Կուրտ Լագերն ասել է, որ Փերին փրկարար էր, որին բոլորը սիրում էին:

«Թամայոյի անհատականությունը վարակիչ էր, և որքան մարդիկ սիրում էին նրան, նա ավելի շատ էր սիրում բոլորին»,-հավելել է նա՝ ցավակցություն հայտնելով Թամայոյի ընտանիքին և բոլոր նրանց, ում համար նա թանկ էր:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը