Լրահոս

21.11.2011 10:04


Տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ»–ի ակտիվի հերթական ժողովը

Նոյեմբերի 20-ին Երևանի Կոնգրես հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ»  կուսակցության ակտիվի հերթական ժողովը: Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը վերլուծեց Հայաստանին առնչվող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները:  Հատկապես քաղաքական գնահատական տրվեց վերջին շրջանում իշխող վարչախմբի մի շարք բարձրագույն պաշտոնատար անձանց հրաժարականների իրողությանը: Բանախոսի համոզմամբ՝ այդ փոփոխությունները որևէ կապ չունեն հայ ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման հետ:

Խոսելով Եվրասիական Միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հիմնախնդրի մասին, Արամ Կարապետյանը միանշանակ համոզմունք հայտնեց, որ մեր երկիրը անվերապահորեն պետք է միանա 2011 թվականի նոյեմբերի 18-ին Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի և Բելոռուսի ղեկավարների կողմից «Եվրասիական տնտեսական միություն» ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:

Այս խորագրի վերջին նյութերը