Լրահոս

21.11.2011 10:05


Իտալիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կոչ են անում Սիրիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկել

Իտալիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները կոչ են անում Սիրիայի նկատմամբ միջոցներ ձեռնարկել

Իտալիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին կոչ են անում անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել Սիրիայում քաղաքացիական բնակչության նկատմամբ շարունակվող ճնշումների առնչությամբ։ Այս մասին ասվում է Իտալիայի ԱԳՆ–ի կողմից տարածված հաղորդագրության մեջ Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ջուլիո Տերցի դի Սանտ Ագաթայի և իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելլեի հանդիպումից հետո։

Ինչպես հաղորդվում է Իտալիայի ԱԳՆ–ի նոտայում, նախարարները մանրամասնորեն քննարկել են իրավիճակը արաբական երկրներում, մասնավորապես Սիրիայում։

«Երկու նախարարներն անհանգստություն են հայտնել Սիրիայում հակամարտության խորացման վերաբերյալ և դատապարտել են քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառվող ճնշումները։ Նրանք հաստատել են իրենց աջակցությունը Արաբական պետությունների լիգայի նախաձեռնությանը և ՄԱԿ–ի ԱԽ–ին կոչ արել համապատասխան քայլեր ձեռնարկել»,–ասվում է Իտալիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը