Աշխարհ

24.06.2024 08:54


Դաղստանում 15 իրավապահ և մի քանի քաղաքացիական անձինք են սպանվել

Դաղստանում 15 իրավապահ և մի քանի քաղաքացիական անձինք են սպանվել

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել: Տեղեկությունը հայտնում է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 24-ը, 25-ը և 26-ը Դաղստանում սգո օրեր են հայտարարված։ Համապատասխան հրամանագիրը քիչ առաջ ստորագրել է Սերգեյ Մելիքովը։ Սգո օրերին հանրապետության ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Դաղստանի կառավարությանը հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մահացածների ընտանիքներին և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք` հունիսի 23-ին զինված գրոհայինները Դերբենտում և Մախաչկալայում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա: Ահաբեկչությունների դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Վերջին տվյալներով՝ ահաբեկչությունների զոհ են դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակիցներ, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականը:

Դաղստանում հակաահաբեկչական գործողության իրավական ռեժիմ է սահմանվել։ Ոչնչացվել են մի քանի գրոհայիններ։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը