Աշխարհ

23.06.2024 18:12


Գազայում զոհերի թիվը հասել է 37,598-ի

Գազայում զոհերի թիվը հասել է 37,598-ի

2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով մոտ 37,6 հազար պաղեստինցի է մահացել, ավելի քան 86 հազարը վիրավորվել է։

Նման տվյալներ է ներկայացնում Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։

«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 37,598-ի, ևս 86,032 մարդ վիրավորվել է»,-ասվում է գերատեսչության ամփոփագրում, որը հրապարակվել է իր պաշտոնական թելեգրամյան ալիքում:

Գազայի առողջապահության նախարարությունը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում 47 պաղեստինցի է զոհվել, ևս 121-ը վիրավորվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը