Հարցազրույց

22.06.2024 10:28


ԵՄ-ին անդամակցելու դիմաց Հայաստանից կպահանջեն մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով (տեսանյութ)

ԵՄ-ին անդամակցելու դիմաց Հայաստանից կպահանջեն մի շարք պայմաններ. Դենիս Դենիսով (տեսանյութ)

Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման հավանականությանն ու դրան Ռուսաստանի արձագանքին։

Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԵՄ-ին անդամակցելու դիմաց կազմակերպությունը կպահանջի կատարել արժեքային կողմնորոշումների հետ կապված մի շարք պայմաններ:

«Փորձից կարելի է ասել, որ նման գործընթացներում բնակչության հետ ղեկավարությունը հիմնականում պարզապես չի խորհրդակցում և հաշվի չի նստում նրանց հետ։ Ուստի քաղաքական վերնախավը կարող է դա անել նման պահանջների դեմ բողոքի ակցիաներին զուգահեռ։

Բնականաբար, այս գործողություններին կհաջորդի ռուսական արձագանքը։ Կախված ԵՄ-ին Հայաստանի այդ ինտեգրման կոնկրետ քայլերից, անպայման կլինեն սիմետրիկ քայլեր ՌԴ-ի կողմից, որոնք բխելու են Ռուսաստանի ազգային շահերի և ազգային անվտանգության հարցերից։ Ենթադրել, որ նման գործընթացները ոչ մի կերպ չեն ազդի հարաբերությունների վրա, միամտություն է։ Իհարկե, պետությունների մակարդակով հարաբերությունները կվատթարանան»,-ասել Է Դենիսովը։

Միաժամանակ, ըստ նրա, բնական է, որ Մոսկվայում կցանկանային՝ Հայաստանը լիարժեք մասնակից լիներ ՀԱՊԿ-ին։

«Վերջին շրջանում ինձ մոտ հստակ զգացվում է հայկական քաղաքականության երկակիությունը, հատկապես արտաքին ուրվագծում։ Ըստ երևույթին, Հայաստանի ներկայիս քաղաքական էլիտան այլ կերպ պարզապես չի կարող։ Եվ ահա դրա հետ դեռ պետք է համակերպվել, այդ թվում ՝ Ռուսաստանի»,-ընդգծել է Դենիսովը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման համար, փորձագետը նշել է, որ իրականում դա Հայաստանին ոչ մի կերպ չի օգնի։

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս կնքված գործարքը, ըստ էության, չի կարող փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և լրջորեն ազդել որևէ բանի վրա։ Ռուսաստանի և Ֆրանսիայի, Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների շատ լուրջ սառեցման ներկա կոնյունկտուրայում սա զուտ խորհրդանշական ժեստ է, որը ցույց է տալիս տարածաշրջանում և, մասնավորապես Հայաստանում ամրապնդվելու Ֆրանսիայի ցանկությունը: Իսկ պաշտոնական Երևանի մտադրությունը՝ շարունակելու եվրատլանտյան ինտեգրմանն ուղղված ջանքերը»,-ասել է Դենիսովը։

Այս խորագրի վերջին նյութերը