Լրահոս

21.11.2011 09:38


Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ժողովրդական կուսակցությունը

Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Ժողովրդական կուսակցությունը

Իսպանիայում կիրակի օրը՝ նոյեմբերի 20–ին, տեղի ունեցած  խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել աջակենտրոն Ժողովրդական կուսակցությունը։

Ինչպես հաղորդում է «El Mundo» թերթը, քվեաթերթիկների 100%–ի հաշավարկից հետո պարզ է դարձել, որ Ժողովրդական կուսակցությունը հավաքել է ձայների 44,62%–ը, ինչը նրան թույլ է տալիս խորհրդարանի 350 տեղից զբաղեցնել 186–ը։

Ընտրություններում հաղթանակը Ժողովրդական կուսակցությանը թույլ  կտա կառավարություն ձևավորել, իսկ  նրա առաջնորդ Մարիաննո Ռահոյը, ինչպես սպասվում է, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

2004թ.–ից իշխանության ղեկին գտնվող  Սոցիալիստական կուսկացությունը ընտրություններում հավաքել է ձայների 28,73%–ը։ Սոցիալիստները խորհրդարանում կստանան 110 մանդատ:

Այս խորագրի վերջին նյութերը