Աշխարհ

22.06.2024 09:02


Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 22-ին

Եվրո-2024. ինչ հանդիպումներ կան հունիսի 22-ին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 22-ին կկայանա երեք հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` F խմբում Վրաստանը կմրցի Չեխիայի հետ: Այս հանդիպումը կմեկնարկի 17:00-ին:

Երևանի ժամանակով 20:00-ին Պորտուգալիայի մրցակիցը կլինի Թուրքիան:

Եվ օրվա վերջին խաղում` 23:00-ին, Բելգիան կխաղա Ռումինիայի հետ:

Գերմանիայի 10 քաղաքներ` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարտը հյուրընկալել են Եվրոպայի առաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):

Այս խորագրի վերջին նյութերը