Լիբիայի իշխանությունները հրաժարվել են Կադաֆիի որդուն հանձնել Հաագայի դատարան
Լիբիայի նոր կառավարությունը հրաժարվել է այդ երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ Իսլամին հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան: Ինչպես հաղորդում է ամերիկյան «Sky News» հեռուստաալիքը, այսօր Լիբիայի կառավարությունում քվեարկություն է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է Սեյֆ ալ Իսլամի հետագա ճակատագիրը. արդյունքում վճռվել է, որ նա պետք է դատարանի առջև կանգնի հայրենիքում:
Սեյֆ ալ Իսլամը Լիբիայում դատարանի առջև է կանգնելու՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեղադրանքով:
Քադաֆիի որդին ձերբակալվել է նույեմբերի 19–ին: Լիբիայի նոր իշխանությունները նրան իր երկու կողմնակիցների հետ գտել էին Օբարի քաղաքից ոչ հեռու ՝Նիգեր փախչելու ճանապարհին:
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սեյֆ ալ Իսլամը ձերբակալվել է, Եվրամիությունը Լիբիայի իշխանություններից պահանջեց արդար դատ իրականացնել նրա նկատմամբ: Լիբիայի վարչապետը խոստացել է կատարել այդ խնդրանքը:
Նշենք, որ Հաագայի դատարանն ավելի վաղ Սեյֆ ալ Իսլամին ձերբակալելու հրաման էր տվել՝ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների մեղադրանքի առնչությամբ: