Աշխարհ

21.06.2024 14:35


ՌԴ-ում մանկապարտեզի դաստիարակը երեխաներին վարակել է տուբերկուլոզով

ՌԴ-ում մանկապարտեզի դաստիարակը երեխաներին վարակել է տուբերկուլոզով

ՌԴ կազմում ներառված Տիվայի Հանրապետության մանկապարտեզներից մեկի դաստիարակը երեխաներին վարակել է տուբերկուլոզով, նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, գրում է kommersant.ru-ն:

Տիվայի դատախազության տվյալներով՝ 30-ամյա կինը գործատուներից թաքցրել է իր ախտորոշումը և շարունակել աշխատել Չաա-Խոլ գյուղի «Սոլնիշկո» մանկապարտեզում։

Սերտ շփման հետևանքով դաստիարակը վարակվել է ինը երեխայի։ Իրավապահները քրեական գործ են հարուցել հաստատության աշխատակցի նկատմամբ՝ սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար:

Նշվում է, որ կասկածյալն իր գործողություններով վտանգ է ներկայացրել մանկապարտեզի սաների կյանքին և առողջությանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը