Քաղաքական

21.06.2024 08:58

Ամառային վոյաժների շրջանը բացված է․ «Հրապարակ»

Ամառային վոյաժների շրջանը բացված է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ամառային վոյաժների շրջանը խորհրդարանը հայտարարել է բացված․ պետական բյուջեի հաշվին, գործուղման անվան տակ ազգընտիրները ճանաչողական այցեր կկատարեն տարբեր երկրներ՝ աշխատանքը համատեղելով հանգստի հետ։

ԱԺ նախագահը վերջին օրերին օրական մի քանի նման կարգադրություն է ստորագրում՝ տարբեր գործուղումների մասին․ Ռիգա, Չիկագո, Վենետիկ, Պալերմո, Ստրասբուրգ, Տաշքենդ, Փարիզ, Գերմանիա, Բուխարեստ, Մոնրեալ, Բեռլին, Պեկին։

Հունիսի 25-27-ն էլ ԱԺ նախագահի գլխավորած մեծաթիվ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Ռիգա՝ Լատվիայի Հանրապետություն։ 11 հոգանոց պատվիրակությունում, Սիմոնյանից բացի, երեք օրենսդիր է ընդգրկված՝ Արսեն Թորոսյանը, Մարիա Կարապետյանը եւ Էդուարդ Աղաջանյանը, մյուսներն Ալեն Աիմոնյանի եւ ԱԺ աշխատակազմի «տուրիստներն» են։ Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված չէ Սիմոնյանի խոսնակը, ով ընգրկված է եղել բոլոր նախորդ գործուղումների ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։