«Քաղաքական դաշտում առաջացել են երկու խումբ քաղաքական ուժեր՝ A խումբ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, որոնք հավակնում են լուրջ արդյունքներ գրանցել խորհրդարանական ընտրություններին, և որոնց միջև է ծավալվելու պայքարը, և B խումբ` «Ժառանգություն», «Դաշնակցություն» և «Ազատ դեմոկրատներ»: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ես վաղուց նրանց բնորոշումը տվել եմ` հանգուցյալների մասին կամ լավ, կամ` ոչինչ, իսկ լավ ՕԵԿ-ի համար այլևս չի լինելու»,- այսօր հրավիրված ասուլիսին ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Վերլուծելով քաղաքական գործընթացները՝ բանախոսը նշել է, որ A խմբի երեք ուժերից յուրաքանչյուրը շահագրգռված է լինելու, որ մյուս երկուսը ընդհանուր հայտարարի չգան, քանի որ եթե այդպիսի բան լինի` դա կլինի երրորդի հաշվին: Ինչ վերաբերում է իշխանություն–ՀԱԿ երկխոսությանը, ապա քաղաքագետի դիտարկմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել էր շախմատ խաղալ, սակայն շախմատի փոխարեն ստացվեց «մատնոց խաղ»։
««Հանրապետականի և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը չկայացավ, քանի որ մանդատները միմյանց միջև բաժանելու գործում ընդհանուր հայտարարի այդպես էլ չեկան: Այդ երկխոսության ձախողմամբ՝ ԲՀԿ-ն հայտնվեց շահեկան վիճակում»,–ասել է Հ. Հովհաննիսյանը։
Քաղաքագետ. «ՀՀԿ–ՀԱԿ երկխոսության ձախողմամբ՝ ԲՀԿ-ն հայտնվեց շահեկան վիճակում»