Նոյեմբերի 18-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ դանակահարության հետքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ, 26-ամյա Գալուստ Մելքոնյանը, որը գիտակցության չգալով՝ մահացել է:
Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքների հետքեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.30-ին, բերման են ենթարկվել 1991 թ. ծնված Կարապետ Մ.-ն, 1987 թ. ծնված Միքայել Ռ.-ն, 1989 թ. ծնված Վլադիմիր Ռ.-ն և 1989 թ. ծնված Հակոբ Բունիաթյանը:
Հակոբ Բունիաթյանը խոստովանել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոկայանատեղի պարսպի հետնամասում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած ծալովի դանակով չորս անգամ հարվածելով Գալուստ Մելքոնյանին` պատճառել է մահ:
Սպանությունը բացահայտվել է