Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի բարեփոխումներն իր ղեկավարման երկրորդ ժամկետի հիմնական առաջնահերթություններից մեկն են լինելու։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Կարծում եմ՝ Անվտանգության խորհուրդը փոփոխությունների կարիք ունի. անհրաժեշտ են բարեփոխումներ նրա ընդլայնման ճանապարհով,–ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը և ավելացրել,–երբ հունվարին սկսվի իմ պաշտոնավարման հաջորդ ժամկետը, ես ակտիվորեն զբաղվելու եմ ՄԱԿ–ի բարեփոխումների իրականացմամբ»։
Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 25–ին Ադրբեջանը դարձավ ՄԱԿ–ի ԱԽ ոչ մշտական անդամ։
Պան Գի Մուն. «ՄԱԿ–ի ԱԽ–ն բարեփոխման կարիք ունի»