Լրահոս

18.06.2024 10:56


Կոտայքում 24-ամյա վարորդը իր ծննդյան օրը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել

Կոտայքում 24-ամյա վարորդը իր ծննդյան օրը «ՎԱԶ 2170»-ով բախվել է էլեկտրասյանն ու կողաշրջվել

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արման Մկրտչյանը իր վարած «ՎԱԶ 2170» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտա 96 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փայտե էլեկտրասյանը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր վարորդի ծննդյան օրն է:

Այս խորագրի վերջին նյութերը