Լրահոս

19.11.2011 12:31


Սյունիքի մարզպետից պաշտպանվելու համար Սիլվա Համբարձումյանը երկուշաբթի օրվանից թիկնապահ կունենա

Սյունիքի մարզպետից պաշտպանվելու համար  Սիլվա Համբարձումյանը  երկուշաբթի օրվանից թիկնապահ կունենա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոյեմբերի 15–ին քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանից ստացած գրավոր հաղորդման հիման վրա, ըստ որի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նոյեմբերի 14–ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրեն հարվածներ է հասցրել: Դրանից հետո Սիլվա Համբարձումյանի փաստաբանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իր պաշտպանյալի անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ ծառայություն տրամադրելու համար: «7օր»–ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նշել է, որ իրենք արդեն ոստիկանությունից դրական պատասխան են ստացել։

–Երկուշաբթի փաստաբանը կգնա և փստաթղթային հարցերը կկարգավորի։ Ոստիկանությունն արդեն բոլոր փաստաթղթերը պատրաստել է, և մնում է միայն ստորագրել,–ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը