Աշխարհ

18.06.2024 08:10


Եվրո-2024. Հունիսի 18-ին սպասվելիք խաղերը երկուսն են

Եվրո-2024. Հունիսի 18-ին սպասվելիք խաղերը երկուսն են

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 18-ին կկայանա երկու հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հունիսի 18-ին կկայանա խմբային փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները:

F խմբում միմյանց դեմ կմրցեն Թուրքիան և Վրաստանը: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Եվ ժամը 23:00-ին կկայանա Պորտուգալիա-Չեխիա խաղը:

Գերմանիայի 10 քաղաքները` Բեռլինը, Քյոլնը, Դորտմունդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Գելզենկիրխենը, Համբուրգը, Լայպցիգը, Մյունխենը և Շտուտգարդը հյուրընկալել ենԵվրոպայիառաջնությունը: Մարզադաշտերից ամենամեծը Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտն է, որը տեղավորում է 71,000 հանդիսական: Հենց այստեղ էլ կկայանա Եվրո-2024-ի եզրափակիչը (հուլիսի14-ին):

Այս խորագրի վերջին նյութերը