Լրահոս

19.11.2011 12:24


Լևոն Արոնյանն առաջատարների թվում է

Լևոն Արոնյանն առաջատարների թվում է

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվում է շախմատի աշխարհի 8–րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը։ Ինչպես փոխանցում է «Armsport.am» կայքը, 3–րդ մրցափուլում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ։

Մինչ այդ Արոնյանը ոչ ոքի էր խաղացել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի և ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ։

Երրորդ տուրի մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Վիշվանաթհան Անանդ – Յան Նեպոմնյաշչի՝ 0,5։0,5

Վլադիմիր Կրամնիկ – Մագնուս Կառլսեն՝ 0,5։0,5

Հիկարու Նակամուրա – Պյոտր Սվիդլեր՝ 0։1

Բորիս Գելֆանդ – Սերգեյ Կարյակին՝ 0։1

Այս մրցափուլից հետո մրցաշարային աղյուսակում չորս շախմատիստներ՝ Մագնուս Կառլսեն, Լևոն Արոնյան, Յան Նեպոմնյաշչի, Սերգեյ Կարյակին, ունեն 2–ական միավոր, 1,5–ական միավոր ունեն աշխարհի չեմպիոններ Վիշվանաթան Անանդը, Վասիլի Իվանչուկը և Պյոտր Սվիդլերը։ 1 միավոր են վաստակել Վլադիմիր Կրամնիկն ու Հիկարու Նակամուրան, իսկ 0,5 միավորով աղյուսակը եզրափակում է իսրայելացի Բորիս Գելֆանդը։

Այս խորագրի վերջին նյութերը