Քաղաքական

16.06.2024 09:39


Ձերբակալությունների երկրորդ ալիքն է սկսվել. 8-ից 5-ն արդեն կալանավորվել են

Ձերբակալությունների երկրորդ ալիքն է սկսվել. 8-ից 5-ն արդեն կալանավորվել են

Այսօր ազատ արձակվեցին հունիսի 12-ի գործով «առաջին ալիքի» բոլոր ձերբակալվածները։ Այսինքն՝ բերետները ձերբակալել էին բոլորովին անմեղ 28 անձի։

Միևնույն ժամանակ, տեսագրությունների հիման վրա սկսեց ձերբակալությունների երկրորդ ալիքը։ Ձերբակալվեց ու արագ դատարան ներկայացվեց 8 անձ, որոնցից 5-ի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝

1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս

2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս

3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս

4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս

5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս

Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 16-ին՝

1) Տիգրան Սարիբեկյան

2) Սամվել Բաղդասարյան

3) Նարեկ Պետրոսյան

Ինչո՞ւմ են մեղադրում այս մարդկանց։ Ասում են՝ իբր խուլիգանություն են կատարել։ Ժողովրդի նկատմամբ նռակներ կիրառելու փաստից բարկացած՝ մեկը պլաստիկ շիշ է նետել, մյուսը՝ փետի կտոր։

Իսկ նռնակներ նետած, ծեծ ու ջարդ կատարած, Աբրահամին արյունլվա արած բերետներին դեռևս չենք տեսնի ո՛չ ձերբակալված, և ո՛չ էլ կալանավորված։ Ռեժիմը չի զոհի իր «հերոսներին»։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը