Լրահոս

19.11.2011 11:12


Իտալիայի խորհրդարանականները վստահության քվե են տվել Մոնտիի կառավարությանը

Իտալիայի խորհրդարանականները վստահության քվե են տվել Մոնտիի կառավարությանը

Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները նոյեմբերի 18–ին վստահության քվե են հայտնել Մարիո Մոնտիի գլխավորությամբ նոր կառավարությանը։ Ինչպես փոխանցում է «Lenta.ru»–ն, այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 17–ին, նոր կառավարությանն իրենց հավանությունն են տվել իտալացի սենատորները։

«Ռոյթերս»–ի տվյալներով՝ նոր կառավարությանը կողմ է քվեարկել 556 պատգամավոր, դեմ՝ 61։

Նոր կառավարության հիմնական խնդիրը լինելու են հարկատվությունից խուսափելու դեմ պայքարը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։

Այս խորագրի վերջին նյութերը