Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողներից մեկի հայրը հայտարարել է, որ հայ լրագրողի սպանության համար պետք է առաջին հերթին պատասխան տան այս ամենի հետևում կանգնած իրական մարդիկ, ովքեր տվել են ոճիրն իրականացնելու կարգադրությունը։ Նա նշել է, որ իր տղան օգտագործվել է որպես «պեշկա» այս գործընթացում։ Բահաթթին Հայալը՝ մեղադրյալ Յասին Հայալի հայրը, նման հայտարարությամբ է հանդես եկել թուրքական «Hürriyet Daily News»-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ վերջերս իմացել է, որ իր տղան մինչև Դինքի սպանությունը եղել է Ադրբեջանում.
–Մենք իմացանք, որ տղաս մինչ այս սպանությունը եղել է Ադրբեջանում, չնայած այն հանգամանքին, որ նա ո՛չ անձնագիր ուներ, ո՛չ էլ համապատասխան ֆինանսական միջոցներ,– ասել է Բահաթթին Հայալը։
–Ես շատ եմ ցավում այս սպանության համար։ Ես չունեմ այդքան համարձակություն՝ մոտենալու և ցավակցելու Ռաքել Դինքին (Հրանտ Դինքի այրուն),– ավելացրել է Հայալը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին։ 2011թ. հուլիսին Օգյուն Սամաստ անունով մի երիտասարդ դատապարտվեց 22 տարվա ազատազրկման։ Վերջինս հայտարարել էր, որ իրեն ոգեշնչողը եղել է հենց Յասին Հայալը։
Ադրբեջանի մատը խա՞ռն է Հրանտ Դինքի սպանության մեջ