ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան հակաիրանական բանաձև է ընդունել
«Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան հակաիրանական բանաձև է ընդունել, որով դատապարտվում են դիվանագիտական պաշտպանությունից օգտվող անձանց նկատմամբ ահաբեկչական գործողությունները։
Ընդունված հակաիրանական փաստաթուղթը նախաձեռնել էր Սաուդյան Արաբիան այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին Վաշինգտոնում սաուդյան դեսպանի նկատմամբ ահաբեկչական դավադրության բացահայտման մասին։
Հակաիրանական փաստաթղթին կողմ են քվեարկել 193 պատվիրակություններից 106–ը, դեմ՝ 9–ը, իսկ ձեռնպահ մնացել են 40 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը։ 40 երկիր նույնպես չի մասնակցել քվեարկությանը։
Բանաձևում մասնավորապես ասվում է, որ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան Իրանին կոչ է անում կատարել միջազգային իրավունքով նախատեսված իր պարտականությունները, մասնավորապես համագործակցել այն պետությունների հետ, որոնք ձգտում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մասնակցել են Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու դավադրությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի հատուկ ծառայությունների աշխատակիցները հայտարարել էին, որ բացահայտվել է սաուդյան դեսպանի դեմ ահաբեկչություն կազմակերպելու փորձը, որը նախաձեռնել էին Իրանի քաղաքացիներ, ովքեր, իբր, խոստովանել են, թե գործել են Իրանի բարձրաստիճան ղեկավարության հովանավորությամբ։
Իրանը, սակայն, հերքում է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ ԱՄՆ–ն այսպիսի հայտարարություններով ցանկանում է կռվեցնել Իրանին և Սաուդյան Արաբիային։