Լրահոս

19.11.2011 10:38


Ընտրությունները կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է Ֆիլիպինների նախկին նախագահը

Ընտրությունները կեղծելու մեղադրանքով ձերբակալվել է Ֆիլիպինների նախկին նախագահը

Երեկ ձերբակալվել է Ֆիլիպինների նախկին նախագահ Գլորիա Արրոյոն։ Նա մեղադրվում է ընտրությունները կեղծելու և կոռուպցիայի մեջ։ 64-ամյա Արրոյոյին ձերբակալել են մայրաքաղաք Մանիլայի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր։

Հետաքննությունը պնդում է, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Արրոյոյի թույլտվությամբ իրականացվել են զանգվածային ընտրակեղծիքներ հօգուտ նախագահական ուժերի։ Բացի այդ, նրան մեղադրում են պետական միջոցները մսխելու մեջ։ Արրոյոն հերքում է այդ մեղադրանքները։

Տեղեկացնենք, որ Գլորիա Արրոյոն Ֆիլիպինների նախագահ է եղել 2001–2010թթ։

Այս խորագրի վերջին նյութերը