Լրահոս

19.11.2011 09:53


ՄԱԳԱՏԷ–ում Իրանի ներկայացուցիչը կառույցի տնօրենին «ոչ պրոֆեսիոնալ» է անվանել

ՄԱԳԱՏԷ–ում Իրանի ներկայացուցիչը կառույցի տնօրենին «ոչ պրոֆեսիոնալ» է անվանել

ՄԱԳԱՏԷ–ի երեկվա ընդունած որոշումը, որը մշակվել էր «վեցնյակի» կողմից, էլ ավելի կուժեղացնի Իրանի՝ միջուկային ծրագիրը հարստացնելու մտադրությունը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԳԱՏԷ–ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն։

Սոլթանիեն քննադատել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին՝ անվանելով նրան «ոչ պրոֆեսիոնալ»։ Նա նշել է նաև, որ Իրանը չի մասնակցի Մերձավոր Արևելքի երկրների համար կազմակերպվող ՄԱԳԱՏԷ–ի հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 21-22-ը։

Տեղեկացնենք, որ երեկ ՄԱԳԱՏԷ–ն որոշում է կայացրել, որտեղ ասվում է ՄԱԳԱՏԷ–ի մասնագետներին  Իրանի միջուկային օբյեկտներ ուղարկելու անհրաժեշտության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը