Սիրիայում անվտանգության ուժերի շարունակական գործողությունների հետևանքով սպանվել է նախագահ Բաշար Ասադի 12 հակառակորդներ, որոնց թվում երկու երեխա։
Այս մասին պատմել են տեղի ակտիվիստները և իրավապաշտպանները։ Սիրիայում արդեն ութ ամիս շարունակվող բողոքի գործողությունների հետևանքով, որոնք վերածվում են ցուցարարների և ոստիկանության աշխատակիցների միջև, երկրում սպանվել է ավելի քան 3000 մարդ։
Ուրբաթ օրը սպառվեց Արաբական պետությունների լիգայի կողմից Դամասկոսին ներկայացրած վերջնագիրը՝ երեքօրյա ժամկետում երկրում դադարեցնել արյունահեղությունը։ Հակառակ դեպքում Սիրիայի նկատմամբ կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ։
Նախօրեին Սիրիայի իշխանությունները ԱՊԼ տասնյակ դիտորդների թույլ են տվել ժամանել երկիր։ ԱՊԼ ղեկավար Նաբիլ ալ–Արաբին, սակայն, հաղորդել է, որ պաշտոնական Դամասկոսը մի շարք պայմաններ է առաջ քաշել, որոնք և այժմ քննարկում է կազմակերպությունը։
Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է 12 մարդ