Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել լրագրողներ
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացելMediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։
Մինչ այս պահը շտապ օգնության մեքենան չի մոտեցել լրագրողին։ Նարե Գևորգյանը չի կարող քայլել։ Վնասվել է նաև նրա, ինչպես նաև այլ լրագրողների տեխնիկան։
***
Ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Այս մասին փոխանցում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։
«Ոստիկանական ուժերի քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառման պատճառով և հրմշտոցի արդյունքում, իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու ժամանակ, տուժել են AlphaNews-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։ Ոստիկանների գործողությունների արդյունքում վնասվել է խմբագրության տեսախցիկը և այլ սարքեր, որոնց մի մասը կորել»,-հայտնում է տելեգրամյան ալիքը։
***
Ոստիկանության արձակած հատուկ միջոցներից վիրավորվել է նաև news.am լրատվամիջոցի օպերատորը։
***
ABC media-ի լրագրողներն ու օպերատորները տուժել են Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունների արդյունքում։
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել լրագրողներ
Ոստիկանների գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել Mediahub.am լրատվականի թղթակից Նարե Գևորգյանը։ Լրագրողն ընկել էր գետնին և մի քանի րոպե շարունակ մնացել ոստիկանների ոտքերի տակ։