Աշխարհ

12.06.2024 11:07


Ռոնալդուի դուբլն ու նոր համաշխարհային ռեկորդը․ Պորտուգալիան վստահ հաղթանակ տոնեց

Ռոնալդուի դուբլն ու նոր համաշխարհային ռեկորդը․ Պորտուգալիան վստահ հաղթանակ տոնեց

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պրոֆեսիոնալ բարձր մակարդակում (բարձրագույն լիգա, գավաթային, եվրագավաթային և հավաքականի կազմում հանդիպումներ) ամենաշատ հանդիպումների քանակով համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS):

39-ամյա պորտուգալացին ազգային հավաքականի կազմում մասնակցել է Իռլանդիայի դեմ ընկերական խաղին։ Այս խաղը Ռոնալդուի համար 1226-րդն էր կարիերայում։ Պորտուգալիայի հավաքականն այս խաղում 3-0 հաշվով հաղթանակ տոնեց, Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆելիշը։

Հարձակվողը գերազանցել է Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ռոժերիո Սենիի ռեկորդը, որը 1225 հանդիպում է անցկացրել:

Ռոնալդուն նախորդ տարվա հունվարից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում: Նա նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում», «Ռեալում» և «Սպորտինգում»:

Այս խորագրի վերջին նյութերը