մեզ համարա տարօրինակ և վրդովվեցնող է այն հանգամանքը, որ երկրի բարձրագույն ղեկավարության շրջապատում գնալով ավելանում են բանակում չծառայած երիտասարդների թիվը: Մենք 2 տարի ծառայել ենք արցախա-ադրբեջանական սահմանի ամենավտանգավոր հատվածներից մեկում, տեսել ենք բազմաթիվ զրկանքներ և բազմաթիվ անգամներ վտանգել ենք մեր կյանքը և հպարտ ենք դրա համար: Մենք Գերագույն Գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից (ով անձամբ մասնակցել է երկրի պաշտպանությանը) պահանջում ենք արտահայտել իր դիրքորոշումը 1972թ ից հետո ծնված և բանակում չծառայած պատգամավորների, նախարարների և այլ բարձրաստիճան երիտասարդների առնչությամբ: Մեր Գերագույն Գլխավոր հրամանատարին կոչ ենք անում նաև այսուհետ պաշտոնների նշանակելիս անպայման հաշվի առնել ծառայության հանգամանքը և թույլ չտալ, որպեսզի բարձր պաշտոնների նշանակվեն Հայրենիքի պաշտպանությանը չմասնակցած անձիք: Այս պահի դրությամբ բարձր պաշտոններ են զբաղեցնում գերազանցաբար չծառայած երիտասարդներ, որպես օրինակ Մեր Գերագույն Գլխավոր հրամանատարին առաջարկում ենք նայել 1972թ ից հետո ծնված նախարարների և պատգամավորների ցանկը և համեմատել ծառայածների և չծառայածների թվերը միմյանց հետ:
Պարոն Նախագահ, պատերազմական վիճակում գտնվող և 150 մլն մահմեդականներով շրջապատված Հայաստանի համար նման անարդարությունը կարող է կործանարար լինել: Մենք պահանջում ենք ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և հայտնում, որ այս հարցով գնալու ենք մինչև վերջ, առաջիկայում հանդես գալով բայց մամուլի ասուլիսով:
Հայկական բանակում ծառայած մի խումբ հայ երիտասարդներ
Բաց նամակ Սերժ Սարգսյանին
Մեծարգո Պարոն Նախագահ,