Շվեյցարիան ուժեղացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները
«ՌԻԱ նովոստի»–ն, վկայակոչելով Շվեյցարիայի տնտեսության պետքարտուղարությանը, հաղորդում է, որ շվեյցարական իշխանություններն ուժեղացրել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները։
Անձանց ցուցակում, որոնց նկատմամբ կիրառվելու են տնտեսական պատժամիջոցներ, հայտնվել են 111 ընկերություն և 5 մարդ, այդ թվում՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչներ։
Ընդհանուր առմամբ, շվեյցարական ցուցակում կան 250 ընկերության և ֆիզիկական անձանց անուններ։
Պատժամիջոցները մասնավորապես նախատեսում են արգելել միջուկային զենքի տարածման տեսակետից ռիսկային համարվող տեխնոլոգիական և ծրագրային ապահովման, ինչպես նաև երկակի նշանակություն ունեցող ապրանքների ձեռքբերումն ու մատակարարումը։ Պատժամիջոցների հետևանքով սառեցվելու են նաև այդ ընկերությունների և ֆիզիկական անձանց միջոցները։