Աշխարհ

18.11.2011 16:28


Տիգրան Խզմալյան. «Վահագն Չախալյանը ջավախահայության Հրանտ Դինքն է»

Տիգրան Խզմալյան. «Վահագն Չախալյանը ջավախահայության Հրանտ Դինքն է»

«Սարդարապատ» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վահագն Չախալյանը ջավախահայության Հրանտ Դինքն է, ով պայքարում է ջավախահայության լինելու իրավունքի համար:

Ժամանակին քիչ էր խոսվում Հրանտ Դինքի մասին։ Հիմա, երբ նա չկա, հեշտ է ասել, որ նա մեր դրոշն է: Վահագն Չախալյանն այսօր մեզ համար Հրանտ Դինք է: Այսօր մենք հարևան երկրում ունենք քաղբանտարկյալ, ով անգամ բանտում նստած է գլխավորում ջավախահայերի պայքարը` թույլ չտալով ոտնահարել իրենց ազգային արժանապատվությունը,-ասել է Տիգրան Խզմալյանը:

–Ջավախքը նույն Հայաստանն է, և այդ մասին չպետք է մոռանալ,–ավելացրել է շարժման մեկ այլ ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը՝ նկատելով, որ եթե մինչև 2000թ.-ն ջավախահայերը կարողանում էին պահպանել իրենց ազգային ինքնությունը, ապա 2000թ.–ից սկսած ՀՀ իշխանության անտարբեր քաղաքականության հետևանքով ամեն ինչ հասավ նրան, որ Հայաստանի իշխանությունները Ջավախքն սկսեցին անվանել Սփյուռք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը