Լրահոս

08.06.2024 18:20


Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության կենտրոնից տեղեկացնում են՝ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին մասերում, անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Հունիսի 8-9-ը հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի։

Հունիսի 9-13-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան, 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը