Լրահոս

08.06.2024 14:06


Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը

Արագածոտնի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու քարով բարձված «KamAZ»-ը

Երեկ՝ հունիսի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Զոհրաբ Մխիթարյանի վարած «KamAZ» մակնիշի և 33-ամյա Գևորգ Ինջիղուլյանի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ․ Ինջիղուլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տեղեկություններով «Ford Transit»-ը բախվել է քարով բարձված «KamAZ»-ի հետնամասին:

Այս խորագրի վերջին նյութերը