Քաղաքական

08.06.2024 10:34


25 տարվա աշխատանքս գետը տարավ. Ալավերդիում մարդիկ դեռ ուշքի չեն գալի (լուսանկար, տեսանյութ)

25 տարվա աշխատանքս գետը տարավ. Ալավերդիում մարդիկ դեռ ուշքի չեն գալի (լուսանկար, տեսանյութ)

Ալավերդի համայնքի տարբեր բնակավայրերում մարդիկ դեռ պայքարում են ցեխի ու տիղմի դեմ։ Չվնասված կահույք կամ աշխատող տեխնիկա գրեթե ոչ մի տան մեջ չի մնացել։ Sputnik Արմենիայի տեսանյութերը աղետի գոտու իրավիճակի մասին են։

Լոռու մարզի «Ախթալա» կայարանն ու Քարկոփ համայնքը մայիսի 26–ի հեղեղումից ամենաշատ տուժած բնակավայրերն են։ Շենքերը գետին շատ մոտ են կառուցված, դրա համար էլ ջուրը րոպեների ընթացքում լցվել է բնակարաններն ու տները։ Որոշ տեղերում ջրի մակարդակը մինչև 2 մետր բարձրության է հասել։

Տեղի բնակիչները ասում են` Դեբետն առաջանին անգամ չէ վարարում։ Երբեմն ջուրը լցվել է նկուղները, բայց այսպիսի «կատաղած» գետ նրանք դեռ չէին տեսել։

«Տնից հազիվ ենք դուրս եկել, ջուրը մարդու բոյից անցնում էր...»,–պատմում է Ախթալայի բնակիչ Լևոն Նալբանդյանը։

1 (72)

«Ախթալա» կայարանի տներից մեկում ջուրը ոչ թե պատուհաններից է լցվել, այլ գետնի տակից է ժայթքել։ Արթուր Բեկջանյանը պատմում է, որ հազիվ է հասցրել մանկահասակ թոռներին տեղափոխել ավելի անվտանգ վայր։ Հիմա մոլորված կանգնած է, չգիտի` ինչպես մաքրի տունը, որտեղից սկսի, ինչը դեն նետի, ինչը թողնի, ունեցվածքի 99 տոկոսն այլևս պիտանի չէ։

1 (73) 1 (74) 1 (75) 1 (76) 1 (77) 1 (78)

«Էս ինչ դուք տեսնում եք`0-ից ես եմ սարքել։ 25 տարվա իմ աշխատածն ա, նոր ուզում էինք վայելել։ Բայց հիմա չգիտեմ` Աստված ինձ առողջություն կտա, որ ես կարանամ մի բան սարքեմ նորից, թոռներիս թողնեմ»,–պատմում է նա։

1 (79) 1 (80) 1 (81) 1 (82) 1 (83) 1 (84)

Գետը քշել տարել է մարդկանց գույքը, կենցաղային տեխնիկան ու անգամ անասնագոմերում գտնվող կենդանիներին։

«27 հատ թթի ծառ ունեի, մի հատ չկա, լրիվ սրբեց տարավ, ես ամեն տարի 4 մլն–ի եկամուտ եմ ունեցել, մնացի անգործ»,–ասում է Քարկոփի բնակիչներից մեկը։

Փողոցների ու տների մաքրման աշխատանքները 14 оր անց դեռ շարունակվում են։ Բայց տներ կան, որոնք այդպես էլ վերաբնակեցնել հնարավոր չի լինի։ Վատ վիճակում է նաև Քարկոփի միակ դպրոցը։ Դասերը շարունակել այստեղ երևի թե այլևս հնարավոր չի լինի։

1 (85) 1 (86) 1 (87)

Այս խորագրի վերջին նյութերը