Քաղաքական

08.06.2024 07:54


Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ (տեսանյութ)

Փաշինյանը՝ հայկական «կոմունիկացիոն տուպիկի» ճարտարապետ (տեսանյութ)

Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տրանսպորտային մեգանախագծերից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«1990-ականների սկզբից Հայաստանում հաճախ կարելի էր լսել, որ «քաղաքականությունը անբարոյականություն է»։ Այս հայեցակարգի նախահայրերը հիմնականում Ղարաբաղ կոմիտեի անդամներն էին, որոնք Ղարաբաղյան թեման օգտագործում էին որպես գործիքակազմ՝ իշխանության հասնելու և սեփականության վերաբաշխման, իրենց համար կապիտալի նախնական կուտակման գործընթաց սկսելու համար։ Եվ երբ նրանք եկան իշխանության, սկսեցին քարոզել այն թեզը, որ «մեր հաղթանակը մեր բեռն է», և Ղարաբաղը պետք է հանձնվի Ադրբեջանին։ Ժամանակի ընթացքում այս գաղափարը վերածվեց մի ամբողջ «գաղափարախոսության», և մոնոէթնիկ Հայաստանի պայմաններում ղարաբաղցիների նկատմամբ ներազգային ատելություն սկսեց սերմանվել երկրի ներսում։ Դա նաև վերածվեց պարզունակ բանաձևի՝ «մենք կհանձնենք Ղարաբաղը՝ դրանով իսկ կարգավորելով հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Ռուսաստանին վտարելով տարածաշրջանից, ինչը, ի վերջո, թույլ կտա բացել տրանսպորտային հաղորդակցությունները Հայաստանի Հանրապետության տարածքով՝ թույլ տալով կառուցել նավթատարեր և գազատարեր։ Իսկ կառավարությունը «կնստի խողովակների ու ճանապարհների վրա ու դրանից փող կաշխատի»։

Այս խորագրի վերջին նյութերը