Փաշինյանի հեծանիվ քշելը ցույց է տալիս, որ վախենում է հանրությունից. Ստեփան Դանիելյան
«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։
-Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանադրությունները խնդիրներ են ստեղծում խաղաղության հասնելու ճանապարհին։ Արդյոք դա ակնա՞րկ է այն մասին, որ Ալիևի այս պահանջը շուտով գործնական փուլ է մտնելու։
-Կարծում եմ, այո՛: Գործող վարչախումբը խուսափում է նոր սահմանադրության հանրաքվե անցկացնել՝ հասկանալով, որ պարտվելու են, ինչը կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պարզ է, որ հնարավոր սահմանադրության հանրաքվեն ցույց կտա, որ չունեն հանրային վստահություն: Մյուս կողմից վախենում են, որ հանրաքվեի բացասական արդյունքները Ադրբեջանի նախագահը կարող է օգտագործել որպես նոր պատերազմ սկսելու պատրվակ, իսկ Ադրբեջանին պետք է ուժային եղանակով Սյունիքով ճանապարհ բացել: Սա է ողջ պատմությունը, և դրա համար Փաշինյանի արտգործնախարարը փորձում է հանդիպակաց խնդիր դնել, որ Ադրբեջանը նույնպես պետք է սահմանադրության հանրաքվե անցկացնի, ինչից, բնականաբար, Ալիևը կհրաժարվի:
-Ալիևը հայտարարեց, որ Մինսկի խումբը պետք է դադարի գործել։ Հավանական համարո՞ւմ եք, որ Փաշինյանն էլ նման հայտարարությամբ հանդես գա՝ հետևելով Ալիևի հայտարարությանը։
-Կարծում եմ, որ Փաշինյանը, վերջիվերջո կհամաձայնի դա անել, սակայն դրանով կարող է լուրջ խնդիրներ ունենալ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, կամ գոնե առնվազն երկուսի հետ, որովհետև այդ երկրները Մինսկի խմբի միջոցով պահպանում են իրենց լեգալ ներկայությունը տարածաշրջանում: Արցախի հարցը չի փակվել, այդ խնդիրը դեռ «կրակելու» է և դրա համար Ալիևին պետք է, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվի այդ խմբի առկայությունից՝ որպես դեռևս պաշտոնապես հակամարտող կողմ: Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչումը Արցախի հարցը չի փակում, որովհետև այդ հարցում Արցախի ժողովուրդն է սուբյեկտը:
-Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում հակառուսական, հակաադրբեջանական ու հակաիրանական բնույթ է կրում։ Ի՞նչ է ուզում ասել նա։
-Զախարովան հերթական անգամ զգուշացնում է, որ Հարավային Կովկասում Արևմուտքի ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի գլխավոր երկրների համար և Հայաստանի կառավարության քաղաքականությունը՝ Արևմուտքից ուժեր հրավիրելը, կարող է հանգեցնել մեծ պատերազմի, և դրանից առաջին հերթին Հայաստանը կտուժի:
-Գազալցակայանի պայթյունը քննարկում էր ամբողջ Հայաստանը, իսկ Փաշինյանն այս առավոտ հեծանիվ է քշում մի խումբ մարդկանց հետ ու հայտարարում, որ հեծանիվը կյանք է։ Նախորդ անգամ վաղ առավոտյան հեծանիվ քշելը, դրանից առաջ Աննա Հակոբյանի փողոցներում պտտվելը կմեկնաբանե՞ք։
-Դա ցույց է տալիս, որ վախենում են հանրությունից և իրենց համակիրներին ու ռեժիմի անդամներին ցանկանում են ցույց տալ, որ չեն վախենում փողոց դուրս գալ: Դրանից պետք է հասկանալ, որ իրականում վախենում են ու դրա համար նման ցուցադրական ակցիաներ են անում, այն էլ գաղտագողի: Մյուս կողմից այդ անձինք արդեն օրակարգ չեն թելադրում, նորությունները իրենք չեն «սարքում», դրա համար իրենց պետք է, որ իրենք հայտնվեն նորությունների գլխամասում:
-Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահից հետո ինչ-որ փոփոխություններ հայ-իրանական հարաբերություններում ակնկալե՞նք նոր ձևավորվելիք կառավարությամբ, թե ոչ։
-Նոր կառավարության ձևավորումը կարող է մեծ փոփոխությունների բերել: Իրանում իշխանության տրանսֆորմացիա է գնում: Հնարավոր է, որ Ռահբարի փոփոխություն էլ լինի մոտակա ժամանակահատվածում: Մինչև նոր նախագահի ընտրությունները չլինեն, լուրջ փոփոխությունների մասին խոսելը դեռևս վաղ է, սակայն, փոփոխություններ անկասկած կլինեն: Իրանի աշխարհաքաղաքական դերը գնալով ավելի է մեծանում, և այդ փոփոխություններից շատ բան է կախված, հատկապես մեզ համար:

Մանրամասները՝ «Հրապարակ»-ում։